2006 թվականից սկսած, երբ Շվեդիայում իշխանության եկավ աջակենտրոն կառավարությունը, 200 000 նոր աշխատատեղ ստեղծվեց, որոնցից 160 000-ը բաժին հասավ արտասահմանում ծնված անձանց, հայտնում է The Local-ը:

Շվեդիայի ինտեգրացիայի նախարար Էրիկ Ուլենհագը խոստովանել է, որ Շվեդիայում երբեք այսքան արտասահմանցի չի աշխատել, ինչը հաստատում է, որ շվեդական աշխատաշուկայում ներգաղթյալների ինտեգրումը հաջող է անցել», փոխանցում է RussiaToday-ը:

Բարելավմանը միաժամանակ, մյուս կողմից, ներգաղթյալների ընդհանուր զբաղվածության մակարդակը ցածր է շվեդների զբաղվածության մակարդակից:

«Այժմ կառավարության գլխավոր խնդիրը բնակչության բոլոր աշխատունակ խմբերին աշխատանքի տեղավորելն է: Հասկանալի է, որ չի կարելի ձեռքբերածով բավարարվել», - եզրափակել է նախարարը: