Ապրիլի 2-ին եւ 3-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2-րդ փուլի խաղերը։ Երեւանի «Բանացի» եւ Բարձրագույն լիգայի նորեկ Դիլիջանի «Իմպուլսի» խաղում Հայաստանի հավաքականի եւ «Բանացի» հարձակվող Սամվել Մելքոնյանը տասնմեկ մետրանոց հարվածով երկու գոլ է խփել։

«Իմպուլսը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ Երկու խաղերում Վարուժան Սուքիասյանի սաները խփել են երկու, իրենց դարպասը թողել ութ գնդակ։

Արժե նշել նաեւ «Կիլիկիայի» երկրորդ անընդմեջ հաղթանակի մասին, որը սկզբում համարվում էր առաջնության հետնապահներից։