Միչիգան նահանգում բռնել են արդեն կես տարի հետապնդումներից խույս տված ուղտայծին, հայտնում է Associated Press-ը: Վերջին կես տարում Դոլի անունով ուղտայծը հայտնվում էր Դեթրոյթից 65 կմ հեռվում բնակվող Քեթի Կուզմայի տան մոտակայքում: Կնոջ խնդրանքով ուղտայծի մասին շուտով հրապարակում էր տպվել տեղի թերթում, հայտնում է Lenta.ru-ն:
Կամավորներն արձագանքել էին հրապարակմանը, բայց ուղտայծին կարողացել է բռնել միայն ագարակատեր Լիզա Դեւենպորտը: Լիզան ագարակում ունի ձիեր, այծեր եւ երեք ուղտայծ, այնպես որ Դոլիին այնտեղ եղբայրակիցներ են սպասում՝ մեկ էգ եւ երկու արու: Լիզան վստահ է, որ կենդանիները կընկերանան:
Դոլին առաջին փախստականը չէ, մեկ այլ հայտնի դեպք կատարվել էր Իվոննայի հետ: 2011թ. նա սպանդից մի քանի օր առաջ փախել էր ագարակից: Նրան հաջողվել էր բռնել միայն 2013թ. սեպտեմբերին:





























