Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում ոստիկանները հայտնաբերել են մի մուրացկանի, ով ապրել է 5 աստղանի հյուրանոցում։ Ըստ «Էլ Բայան» թերթի, 17 ամիս առաջ նույն անձը մուրացկանության համար երկրից վտարվել էր։ Հայտնի է դարձել, որ այդ մուրացկանը 3 շաբաթվա մեջ 3 անգամ բանկով գումար է փոխանցել արաբական մեկ այլ երկիր։

Արաբական միացյալ էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում եւս ոստիկանների կողմից հայտնաբերվել են մուրացկաններ, որոնք բնակվել են 5 աստղանի հյուրանոցներում։