Հայաստանի ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մասիսի բաժնում նոյեմբերի 26-ին, ժամը 03.10-ին, հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 5-րդ փողոցի թիվ 63/Ա տան դիմաց ավտոմեքենա է այրվում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1981 թ. ծնված Սերոբ Շ.-ին պատկանող «Աուդի 80» մակնիշի ավտոմեքենան:

Հանգամանքները պարզվում են:

Նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ Արարատի հրդեհային տեսչություն: