Երեւան-Իջեւան ճանապարհի 79-րդ կմ-ին նոյեմբերի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, իրար են բախվել «Դաեվո Նեքսիա» եւ «Կրայսլեր 300 Ց»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 25-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու եւ Դուտկո փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-330202», «ԳԱԶ-3110», «Ֆոլքսվագեն-Վենտո» եւ «Ֆոլկսվագեն-Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն-Վենտո»-ն վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 25-ին, ժամը 12.20-ին, Եղեգնաձոր-Գլաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Սամանդ»  մակնիշի ավտոմեքենաներ:

«Սամանդ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-33023»  մակնիշի ավտոմեքենայի:

«ԳԱԶ-33023»-ի վարորդը  եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 25-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո»  մակնիշի ավտոմեքենան Ախուրյան-Կառնուտ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-2410»  մակնիշի ավտոմեքենայի:

«ֆոլքսվագեն-Վենտո»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 26-ին, ժամը 02.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: