Թուրքիայի Բուրսա նահանգում ճանապարհային ոստիկանները տուգանել են մի տաքսու վարորդի, ով մեքենայի կապոտին փակցրել էր Աթաթուրքի նկարը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Բուրսա նահանգի Օսմանգազիի շրջանում աշխատող տաքսու վարորդ Նուսրեթ Բյուլենթը պատմել է, թե իր վարած տաքսին կանգնեցրել է ճանապարհային ոստիկանը եւ պահանջել մեքենայի կապոտի վրայից պոկել Աթաթուրքի նկարը։ Տաքսու վարորդը հրաժարվել է կատարել ոստիկանի պահանջը՝ պնդելով, թե շատ է սիրում Աթաթուրքին։

Ոստիկաննն էլ մերժում ստանալուց հետո տուգանել է վարորդին 77 լիրայով՝ ավտոմեքենաների վրա նախատեսված պարտադիր նշաններից բացի այլ պատկեր կամ նշան օգտագործելու համար։

Նուսրեթ Բյուլենթը պնդել է, թե չնայած տուգանքին, ինքը չի էլ մտածում Աթաթուրքի նկարն իր մեքենայի վրայից պոկելու մասին։