Հայաստանը Շվեդիայում նոր դեսպան ունի:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Արա Այվազյանին ազատել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մեկ այլ որոշմամբ Արտակ Ապիտոնյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ):




























