Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Վիլնյուսում նա մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ Հանրապետության նախագահի երկկողմ ձեւաչափով հանդիպումներ: