Հնդկաստանում բարեկեցիկ ամուսնական զույգին դատապարտել են ցմահ ազատարզկման՝ իրենց 14-ամյա դստեր եւ նեպալցի ծառայի սպանության համար:

Զույգի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալները պատրաստվում են բողոքարկել դատավճիռը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկուշաբթի ամուսնական զույգին մեղավոր են ճանաչել իրենց դստեր եւ ծառայի վիզը կտրելու մեջ: Նրանց մարմինները գտել էին Դելիի իրենց բնակարանում:  Սկզբում սպանության մեջ կասկածել էին կորած ծառային, բայց նրա մարմինը մեկ օր անց հայտնաբերել էին նույն բնակարանի տանիքում: