Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին, որը գտնվում է ադրբեջանական գերության մեջ: Այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը: Նրա խոսքով՝ հանդիպումը կայացել է նոյեմբերի 25-ին: ԿԽՄԿ-ի միջնորդությամբ գերին եւ նրա ընտանիքը իրար նամակներ են հանձնել:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել են Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով հետաձգում էր Կարմիր Խաչի պատվիրակկների հանդիպումը գերի զինվորի հետ: Առաջին անգամ նրանք կարողացան տեսնել ռազմագերուն միայն 12 անց:




























