Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են «Տարածություն հանուն խաղաղության», ինչպես նաեւ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր» նախագծերի շրջանակներում: Այս մասին այսօր «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. ՆԱՏՕ-ն՝ պաշտպանության ժամանակակից մոդել» թեմայով կոնֆերանսի ընթացքում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ նախագիծը՝ նախատեսված 2011 – 2013թթ համար: Ինչպես Հովհաննիսյանն է ընդգծել, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ներառում է քաղաքական երկխոսության զարգացում, ԶՈւ հանդեպ ժողովրդավարական վերահսկողության ոլորտում համագործակցություն, պաշտպանության ոլորտի բարեփոխումներին աջակցում եւ այլն: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է նաեւ «Գիտություն հանուն խաղաղության ու անվտանգության» ծրագրի շրջանակներում:
«Հայաստանը մասնակցում է նաեւ միջազգային մանդատ ունեցող խաղաղապահ առաքելություններին, որոնք գլխավորում է ՆԱՏՕ-ն: Մենք խաղաղապահներ ունենք Կոսովոյում, Աֆղանստանում»,-ասել է Գագիկ Հովհաննիսյանը, հավելելով, որ ներկայումս Կոսովոյում ամերիկյան հրամանատարության ենթակայութան ներքո ծառայում է 35 հայ խաղաղապահ, Աֆղանստանում՝ գերմանական հրամանատարության ներքո ծառայում է մոտ 121 խաղաղապահ:
Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը կարեւորում է Դաշինքի հետ համագործակցության խորացումը:




























