Սիրիայում Դամասկոսից ոչ հեռու գտնվող քրիստոնեական Դեյր-Աթիյա քաղաքում ահաբեկիչները սպանել են 10 բուժաշխատողների: Ինչպես հաղորդում է սիրիական պետական «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը, զինյալները սպանել են 5 բժիշկների եւ 5 բուժքույրեր, որոնք չեն համաձայնել համագործակցել ահաբեկչական խմբավորումների անդամների հետ: Բացի այդ, զինյալները պատանդ են վերցրել հիվանդանոցի ողջ բուժանձնակազմին:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ այսօր Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ավտոբուսի կանգառներից մեկում ռումբ է պայթել, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

Դամասկոսում եւս ականանետերի կրակոցներից զոհվել է 4 մարդ, այդ թվում մեկ երեխա, եւս 23 մարդ վիրավորվել է: