Սպիտակ տանն այսօր` Գոհաբանության օրը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերթական գթասրտությունը կցուցաբերի` «ներում շնորհելով» Կարամել եւ Փոփքորն հնդկահավերին:
Նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը նշվող Գոհաբանության տոնը այս տարի կտոնեն նոյեմբերի 28-ին:
Հնդկահավը տոնի գլխավո խորհրդանիշն է: Ըստ ավանդության` Գոհաբանության օրը ամերիկացիների 88%-ից ավելին տոնական ընթրիքին հնդկահավ են պատրաստում եւ հրավիրում են բարեկամներին ու ընկերներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ-ում ամեն տարի արտադրում են 253 միլիոն հնդկահավ, իսկ տոնի ժամանակ երկրի բնակիչներն ուտում են ավելի քան 48 միլիոն այդ թռչնամսից:





























