Նյու Յորքի Sotheby's աճուրդում 14,2 մլն դոլարով վաճառվել է ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում տպագրված առաջին գիրքը, հայտնում է Agence France-Presse-ը:

Քեմբրիջում 1640թ. տպագրված The Bay Psalm Book-ի համար վճարված գումարը այն դարձրել է աշխարհում ամենաթանկարժեք գիրքը, սակայն աճուրդից առաջ կազմակերպիչներն ակնկալում էին դրա համար ստանալ 15—30 մլն դոլար:

Գիրքը ձեռք է բերել ամերիկացի գործարար եւ բարերար Դեյվիդ Ռուբինստայնը:

The Bay Psalm Book-ն առաջին անգամ տպագրվել էր 1640թ. Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում՝ 1700 տպաքանակով: