Երեւանի  Եր. Քոչարի փողոցի թիվ 23/7 հասցեի դիմաց, նոյեմբերի 26-ին, ժամը 20.00-ին, BYD մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: