Ազատության պողոտայի թիվ 11 շենքի դիմաց, նոյեմբերի 26-ին, ժամը 10.35-ին, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16 եւ 15-ամյա 2 աղջիկների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























