Լեհ Յարոսլավ Կարոլինսկին ապշել է, երբ երեք տարվա բացակայությունից հետո տուն վերադառնալով տեսել է, որ ծնողներն իր շիրիմին ծաղիկներ են դնում: Տղամարդը, սակայն, դրանում մեղքի իր բաժինն ուներ:

2010թ.  35-ամյա (այդ ժամանակ) Կարոլինսկին լքել էր հայրական տունը՝ իր խոսքով «կյանքում տեղը գտնելու» համար: Ամենայն հավանականությամբ նա ծնողներին այնքան էլ հաճախ չէր զանգահարել: Ծնողները եզրակացրել էին, որ Յարոսլավը մահացել է, հայտնում է  Metro-ն:

Նրանք սխալմամբ  «անառակ» որդու մարմնի տեղ ընդունել էին Ուկրաինայի հետ սահմանին ոստիկանների հայտնաբերած դին եւ հուղարկավորել: Կարոլինսկիի մայրը «հարություն առած» որդուն տեսնելով ուշաթափվել է: Հայրը կատարվածը անհեթեթություն է անվանել: Այս պահին ճշտվում է հուղարկավորված անձի ինքնությունը: Հայտնի չէ՝ արդյոք «անառակ» որդին գտել է կյանքում իր տեղը, թե ոչ: