Սիրիայում Ասադի դեմ 8 ամիս կռվելուց հետո Թուրքիա մեկնած Զիադ Այուզն ընդգրկվել է թուրքական «Բարթընսփոր» ակումբում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածաշրջանային լիգայում «Բարթընսփոր» ակումբի կազմում խաղաղացող սիրիացի Զիադ Այուզն արդեն 2 խաղում 1 գոլ է խփել։
Զիադ Այուզը Սիրիայից Թուրքիա է տեղափոխվել 1 տարի առաջ։ Նա Սիրիայում կռվում էր Ասադի զորքերի դեմ իրենց «Ազատ սիրիական բանակ» կոչող ռազմական խմբավորման կազմում։





























