Սիրիայի հարցերով «Ժնեւ-2» կոնֆերանսին երկրի պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը, հաղորդում է RuNews-ն:
Ինչպես հայտարարել է նախարարի տեղակալը, մյուս երկրների ղեկավարները եւս չեն մասնակցելու այդ կոնֆերանսին:
Խաղաղ կոնֆերանսին կմասնակցեն մոտ 30 տարբեր պետությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի վերջնական ցուցակը կհրապարակվի մինչեւ տարեվերջ: Իրանի ու Սաուդյան Արաբիայի մասնակցության հարցը եւս կլուծվի մինչեւ այդ ժամանակահատվածը:



























