Հայ խաղաղապահները պատրաստ են Աֆղանստանից միջազգային խաղաղապահական ուժերի դուրսբերումից հետո մնալ երկրում որպես հրահանգիչներ: Այս մասին նոյեմբերի 27-ին Ադրբեջանի հետ սահմանին կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ կա համապատասխան ծրագիր, որի համաձայն խաղաղապահական ուժերի դուրսբերմանը զուգահեռ հրահանգիչների աշխատանք է նախատեսվում՝ Աֆղանստանի ԶՈՒ-ի եւ քաղաքացիական հասարակության հնարավորությունները մեծացնելու համար:
«Հայ խաղաղապահների մի մասը պատրաստակամություն է հայտնել Աֆղանստանում ծառայությունը շարունակել այդ կարգավիճակում»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Հայաստանը Աֆղանստանում խաղաղապահական առաքելությանը մասնակցում է 2010թ. հունվարից: Հայկական անձնակազմը (126 խաղաղապահ) գործում է գերմանական հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության ներքո, ծառայություն է իրականացնում Մազարի Շարիֆում եւ Քունդուզի օդանավակայանում:




























