Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը որոշել է հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարել է հանրապետության նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին, Ռիգայի «Մաքսիմ» առեւտրային կենտրոնում ողբերգություն է տեղի ունեցել. փլուզվել են շենքի պատերն ու տանիքը, զոհվել է 54 մարդ, եւս 39 մարդ տուժել է:
Լատվիայի մարդու իրավունքների հարցերով պետական լիազոր ներկայացուցիչ Յուրիս Յանսոնսը հայտարարել է, որ ողբերգության համար պատասխանատվությունն ր վրա պետք է վերցնի նաեւ երկրի կառավարությունը, իսկ վարչապետը պետք է մտածի հրաժարականի վրա:
Նախօրեին Լատվիայի ՆԳ նախարար Ռիխարդս Կոզլովսկիսը նույնպես հայտարարել է հրաժարական տալու մասին, եթե ողբերգության մեղավորներին չկարողանան բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռիգայի «Մաքսիմ» առեւտրային կենտրոնում առեւտրային կենտրոնի փլուզման հետեւանքով զոհվել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը:



























