Օրեր առաջ Տրապիզոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շարասյան ուղղությամբ ձու նետած ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից։
Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ տարբեր միջոցառումների մասնակցելու համար Տրապիզոն ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շարասյան ուղղությամբ ձու նետած ուսուցչուհի Ս.Է.-ին ձերբակալել են, այնուհետ՝ հեռացրել աշխատանքից։
Նշվում է, որ ուսուցչուհին մի խանութի պատուհանից ձու նետել եւ վիրավորական խոսքեր ասել Թուրքիայի վարչապետի հասցեին։




























