Անկախության մայդանում Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների ցույցին հինգ հազար ուսանողներ են միացել: ՈՒՆԻԱՆ-ը հայտնում է, որ Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանի, Դրագոմանովի անվան մանկավարժական ազգային համալսարանի, Կիեւի լեզվաբանակն համալսարանի եւ այլ բուհերի ուսանողները Տարաս Շեւչենկոյի հուշարձանի մոտից Կրեշչատիկ փողոցով երթով շարժվել են Անկախության մայդան:
Մայդանում բողոքողները ուսանողներին դիմավորել են ծափերով: Երիտասարդությունը վանկարկել է «Ուսանողական գործադուլ», «Ուկրաինան Եվրոպա է» եւ «Միասին եւ մինչեւ վերջ» կարգախոսներ:



























