Եվրաինտեգրացումը չափազանց կբարդացնի Ուկրաինայի բարձր տեխնոլոգիական արտադրությունը: Նման եզրակացության են եկել մասնագետները Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ Ղազախստանից «Տնտեսական եւ տեխնոլոգիական համագործակցությունը ԴԱՀԿ ոլորտներում եւ Ուկրաինայում» զեկույցում: Զեկույցը պատրաստվել է Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի շրջանակներում եւ ակադեմիական հաստատությունների փորձագետների կողմից (ՌԳԱ ԳԿԽ, Ուկրաինայի ԳԱԱ ՏԿԽ ), ինչպես նաեւ առանձին գիտնականների կողմից:
Առեւտրական խոչընդոտների ստեղծման ու հարաբերությունների սառեցման պայմաններում դժվար է ենթադրել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարձր տեխնոլոգիական համագործակցություննմ այդ թվում պաշտպանության բնագավառում, կմնա նախկին մակարդակում:
ԵՄ հետ Ուկրաինայի զրոյական մաքսային տուրքերի սահմանումը(ըստ Ասոցացման համաձայնագրի) կհանգեցնի 2015թ.-ին ԵՄ-ից ներկրման ծավալների աճի 1,5-2 տոկոսով ստատուս քվոյի համեմատ: Իսկ եթե Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Ուկրաինայի առջեւ ԵՄ մակարդակի տուրքեր սահմանեն, 2015թ.-ին այս երկրներում ուկրաինական արտադրանքի ներկրումը կկրճատվի 2,5 տոկոսով:
Այս տեսակ սցենարը խոցում է ինչպես տեխնոլոգիական ու պաշտպանական արդյունաբերությունը, այնպես էլ գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը, տրանսպորտային միջոցների արդյունաբերությունը:
Ուկրաինայի ՀՆԱ-ն 2014-15թթ կարող է նվազել մոտ 1 տոկոսով:
Քանի որ ուկրաինական մեքենաշինական ձեռնարկությունների արտադրական ներուժը գերազանցում է ներքին շուկայի պահանջարկը, իսկ Եվրոպայում դրանց արտադրանքն անմրցունակ է, տնտեսական եվրաինտեգրման դեպքում պետք է խոսել ուկրաինական մեքենաշինական համալիրի արտադրական ներուժի նվազեցման բարձր ռիսկի մասին:
Հեղինակները նշում են, որ որոշ բարդություններ են սպասվում նաեւ Ռուսաստանին, որը ստիպված կլինի ուկրանական ներկրումը փոխարինել սեփական արտադրությամբ:
Համատեղ շուկայի կարեւորությունը, մասնավորապես, տեխնոլոգիական ապրանքների դեպքում, ինչպես նշվում է ՌԳԱ ԳԿԻ հաշվարկներում, որի համաձայն Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերության աճը 1000 դոլարով կուղեկցվի Ուկրաինայում համախառն արտադրանքի 86.8 դոլար աճով: Ուկրաինայի ՀՆԱ-ում ավիացիոն արդյունաբերության մասնաբաժինը 0.75 տոկոս է: Գրեթե կեսը(0.35տոկոս) կապված է ռուսական ավիացիոն արդյունաբերության պատվերների հետ:
Նման իրավիճակ է Ուկրաինայի նավաշինության ու նավերի վերանորոգման ոլորտներում, որոնց համար հիմնական շուկան դարձյալ Ռուսաստանն է:
Նշենք, որ հայ ինժեներական ձեռնարկությունների արտահանումը գրեթե ամբողջությամբ նախատեսված է Ռուսաստանի համար: «Գորիսյան գամմա»(Գորիս) ու «Ռաֆելգրիգ»(Եղեգնաձոր) ձեռնարկությունները տեխնիկա են տրամադրում ռուսական ավիացիային, «Անալիտպրիբորը»(Գյումրի)՝ նավերի համար աղաչափեր: Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանը զրկված է ծավալով ու ռեսուրսներով մասշտաբային սարքավորումներ մատակարարելու իրավունքից, ինչպես խորհրդային տարիներին էր, ուստի ստիպված է սահմանափակվել միայն փոքր սարքավորումներով: Սակայն Եվրոպային չհետաքրքրեց այս արտադրանքը, իսկ այն մրցկունակ կլինի Եվրոպայում, թե ոչ, դժվար է ասել:
Պատրաստեց Արամ Գարեգինյանը





























