«Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը պատրաստվում է Եգիպտոսի վտարանդի կառավարություն ձեւավորել: Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրը:

«Մահմեդական եղբայրները» դրանով փորձում են պառակտում մտցնել միջազգային հանրության շարքերում եւ ստեղծել, այսպես կոչված, երկակի լեգիտիմություն ստեղծել՝ Սիրիայի օրինակով:
Հուլիսի 3-ին տապալված նախագահ Մուհամե Մուրսիի կողմնակիցների ծրագրերում ներառվում է նաեւ միջազգային դատական ատյաններին դիմելը, պահանջելով պատասխանատվության ենթարկել «հեղաշրջման» անդամներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դրանց շարքում առաջին հերթին, «Մահմեդական եղբայրները» դասում են պաշտպանության եւ ռազմական արդյունաբերության նախարար, առաջին փոխվարչապետ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին: Կառավարության մազմում կընդգրկվեն միայն նախկին պատգամավորները, իսկ նոր կառավարությունն արդեն պատրաստ են ճանաչել 20 երկրներ: