Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցները հավաքվել են նրա հռոմեական նստավայրի մոտ՝ ի նշան բողոքի այսօր սենատում կայանալիք քվեարկության՝ կապված նրան սենատի կազմից հեռացնելու հետ: Սպասվում է, որ Բեռլուսկոնին դուրս կգա հավաքվածների մոտ: Ակցիայի կազմակերպիչները խոստանում են, որ միջոցառումը խաղաղ բնույթ է կրելու, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սակայն հռոմի ոստիկանները մտավախություն ունեն, որ հնարավոր է բախումներ տեղի ունենան մեկ այլ խումբ ցուցարարների հետ, որոնք դեմ են Բեռլուսկոնիին: Միջոցառումները միաժամանակ են տեղի ունենում: Այդ առնչությամբ քաղաքում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվել:
Վերահսկվում է սենատի շենքը, որտեղ պետք է Սկսվի Բեռլուսկոնիին հեռացնելու հարցի վերաբերյալ քվեարկությունը:



























