Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը ընդդիմությանը կոչ է արել դադարեցնել մայրաքաղաքում եւ դրա սահմաններից դուրս անցկացվող ակցիաները: Այս մասին վարչապետը հայտարարել է հինգշաբթի օրը բնակիչներին ուղղված հեռուտաուղերձում՝ ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ անելով:

Չինավատը ցուցարարներին խնդրել է դադարեցնել կառավարական հաստատությունների շրջափակումը, նաեւ կոչ է արել վերջ տալ Բանգկոկի փողոցային անկարգություններին՝ չմթագնելու համար թագավոր Պումիպոն Ադուկյադետի ծննդյան տարեդարձը, որը տոնելու են դեկտեմբերի 5-ին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արդեն բանակցություններ են տարվում փողոցային բողոքների առանցքային առաջնորդներից մեկի՝ Սութհեփ Թհեուքսուբանի հետ: