«Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 27-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի եւ Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ աջակողմյան մայթում վրաերթի ենթարկել 1990 թ. ծնված Նարեկ Տատինցյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: