Ուկրաինայի համար դեռ ուշ չէ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի հետ կապված իր որոշումը փոխելու համար: Այս մասին Ziniu radijas ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայից ամե օր հակասական տեղեկություններ են ստացվում. «Մենք արդեն սովոր ենք, մենք պահպանում ենք հետեւողական դիրքորոշումը՝ ուկրաինացիներին հիշեցնելով, որ առաջարկը բանակցությունների սեղանին է: Եթե նախկինից տարբերվող որեւէ այլ տեղեկություն ստացվի, մենք պատրաստ ենք արագ արձագանքելու: Պետությունների բոլոր ղեկավարները, արտգործնախարարները (Եվրամիության երկրների) գտնվում են Վիլնյուսում, եթե իրավիճակը փոխվի, մենք կարող ենք արագ որոշում կայացնել», փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Լինկյավիչյուսը նաեւ նշել է, որ եթե հարցն այսօր-վաղը չլուծվի, դա ողբերգություն չէ. «Իհարկե, ավելի դժվար կլինի, այստեղ ժամանակը մեր դաշնակիցը չէ, իհարկե, կավելանա մրցակցող կողմերի ճնշումը»:



























