Մոտ չորս հարյուր մարդ Կիեւի Անկախության մայդանում շարունակում է եվրաինտեգրման աջակցությանն ուղղված հանրահավաքը: Ինչպես ՈւՆԻԱՆ-ի թղթակիցն է հաղորդում, Անկախության հուշարձանի մոտ մարդիկ պարում են ուկրաինացի կատարողների երգերի ներքո եւ տաքանում խարույկների շուրջ: Եվրամայդանի պահակային ծառայությունը ու ակցիայի համակարգողները չեն բացառել, որ այսօր կարող են սադրանքներ լինել: Մասնավորապես, նրանք հաղորդել են, որ տարօրինակ մարդիկ ակտիվություն են ցուցաբերում՝ հավաքվելով Եվրամայդանի մոտակայքում:

Հիշեցնենք, որ եվրաինտեգրման աջակցության համար ակցիան Կիեւում եւ Ուկրաինայի մյուս քաղաքներում սկսվել է նոյեմբերի 21-ին, երբ կառավարոթյունը որոշում է կայացրել դադարեցնել Ասոցացման մասին համաձայնագրի կնքումը նախապատրաստող աշխատանքները: