Վիլնյուսում կայացել է ԵՄ ու Վրաստանի միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը: Վրացական կողմից փաստաթուղթը ստորագրել է ԱԳ փոխնախարար Դավիթ Զալկալիանին, որը վերջին երեք տարիներին եղել է ԵՄ հետ բանակցությունների հարցերով պատվիրակության ղեկավարը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները: Մինչեւ տեխնիկական նախաստորագրումը Զալկալինին վրացի լրագրողներին ասել է, որ այդ փաստաթղթի նախաստորագրումը «Վրաստանի համար պատմական իրադարձություն է»:

Հիշեցնենք, որ գագաթաժողովին ներկա են գործընկերության բոլոր վեց անդամ-երկրների ներկայացուցիչները՝ Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի ու Մոլդովայի: