Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրման համար պատրաստ կլինի, հենց որ դա ցանկանա Ուկրաինան… Այդ մասին հայտարարել է եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն՝ ելույթ ունենալով Վիլնյուսում: «ԵՄ-ն պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագրի կնքման գործընթացը հենց որ դա ցանկանա Ուկրաինան»,-ասել է Ֆյուլեն, փոխանցում է Еapbusinessforum2013.eu-ն:
«Ասոցացման մասին համաձայնագիրը Ուկրաինային նոր հնարավորություններ ու ներդրումների նոր հոսք կպարգեւեր»,-հավելել է հանձնակատարը:
Հիշեցնենք, որ եվրաինտեգրման աջակցության համար ակցիան Կիեւում եւ Ուկրաինայի մյուս քաղաքներում սկսվել է նոյեմբերի քսանմեկին, երբ կառավարոթյունը որոշում է կայացրել դադարեցնել Ասոցացման մասին համաձայնագրի կնքումը նախապատրաստող աշխատանքները:



























