Եկատերինբուրգում նոյեմբերի քսանյոթին հայտնաբերել են 1994թ ծնված երիտասարդի այրվախ մարմին: Վերջինս  տեղի բուհերից մեկի ուսանողներից էր: Այս մասին հաղորդել են Սվերդլովսկի երկրամասի հարցերով Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ-ից: Այրված մամրինը հայտնաբերել են դրա մոտով անցնող մարդիկ, փոխանցում է Infosmi.net-ը:

Նախնական վարկածով՝ նա իր վրա հրկիզվող հեղուկ է լցրել ու այրել: Մարմնի մոտ հայտնաբերվել է նյութի շիշը ու մի տետր, որում երիտասարդը բացատրել է իր արարքի դրդապատճառները՝ նշելով կյանքի բարդ պայմաններն ու աղջկա հետ դժվար հարաբերությունները: Աճյունի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերել: Իրականացվում է նախաքննություն: