«Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Սարյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:




























