Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում  արդեն 4-րդ օրն է, ինչ 2 դատապարտյալ շարունակում են հացադուլը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով՝ դատապարտյալների վիճակը նորմալ է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս պահին 2 դատապարտյալ են հացադուլի մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը եւ նշեց, որ առանց նրանց համաձայնության չի կարող բացահայտել նրանց ինքնությունը: Դատապարտյալները դժգոհում են իրենց քրեական գործից: «Նրանք առանձին խցերում են եւ բժիշկների մշտական հսկողության տակ»,- ասել էր Գոռ Ղլեչյանը եւ ավելացրեց, որ նրանց հետ բացատրական  աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ: