Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիեւյան փողոցի թիվ 3 շենքում գործող «Արցախ» բանկում ռումբ է տեղադրված: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
«Արցախ» բանկ է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, փրկարարները, ովքեր տարհանում են բանկի աշխատակիցներին:
Ոստիկանությունից հայտնեցին, որ խումբը տեղում աշխատում է, առայժմ հայտնի չէ՝ ահազանգը ճիշտ է, թե կեղծ:
Մանրամասները՝ առաջիկայում




























