ՀՀ կառավարությունը բյուջետային կազմակերպություններին կոչ է անում օգտվել բանկային քարտերից: Այս մասին նոյեմբերի 28-ին ՀՀ Կառավարության  նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ընդունած որոշումը կարգավորում է բյուջետային միջոցների շրջանառությունը բանկային քարտերի հաշիվների  միջոցով:  «Դա կօգնի ընդլայնելու անկանխիկ շրջանառությունը, որին մենք ձգտում ենք, եւ  վճարումներն ավելի հեշտ կդարձնի», – վստահեցրել է վարչապետը:

Որոշման մեջ նշվում է, որ պետական մարմինները աշխատավարձերը կարող են քարտով վճարել:  Սակայն կառավարության մի շարք որոշումներ սահմանափակում են այդ հնարավորությունը մի շարք բնագավառների համար (գործուղման ծախսեր, ավիատոմսեր եւ այլն): Հարցի լուծման նպատակով էլ համապատասխան  կանոնակարգ է մշակվել: