Այսօր Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում Ուկրաինան եւ ԵՄ-ն համատեղ օդային տարածքի վերաբերյալ համաձայնագիր են նախաստորագրել: Այս մասին հայտնում է ԵՄ-ի պաշտոնական կայքը: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալասը հայտարարել է, որ «Վիլնյուսում այսօր ձեռքբերված համաձայնագիրը Ուկրաինային եւ ԵՄ-ին հնարավորություն կտա ավիացիոն գործընկերներ դառնալ ՝ շուկաների աստիճանական ինտեգրման շնորհիվ»:
«Համաձայնագրի նպատակն է աստիճանաբար ավիացիայի համապատասխան շուկաներ բացելը եւ Ուկրաինային ավիացիայի եվրոպական տարածք ինտեգրելը: Դրա համար Ուկրաինան պետք է իր օրենսդրությունը համապատասխանեցնի ԵՄ-ի չափորոշիչներին եւ կիրառի ԵՄ-ի պահանջները այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են թռիչքների անվտանգությունը, օդային երթեւեկության կազմակերպումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական վերահսկողությունը, մրցունակությունը եւ սպառողների իրավունքների պաշտպանությունը», -ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:



























