Մեծ Բրիտանիայում  պատերազմի վետերան Թոնի Բոլը չի կարողացել երկու շիշ օղի գնել Լոնդոնի Tesco սուպերմարկետում, քանի որ մոռացել էր վերցնել 18 տարեկանը լրացած լինելը հաստատող փաստաթուղթը:

Ըստ բրիտանական Metro-ի` մի քանի օր առաջ թոշակառու Թոնի Բոլը, որն ունի թոռներ եւ ծոռներ, գնացել է տեղի խանութից ոգելից խմիչքներ գնելու` նույնիսկ չմտածելով հետն անձնագիր վերցնել:

Ընտրելով երկու շիշ օղի եւ լոգարանի գորգիկ` բրիտանացին մոտեցել է վճարելու, երբ հանկարծ վաճառողուհին Թոնիին խնդրել է իր չափահասությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնել:

Tesco ընկերության մենեջերը, կատարվածի մասին իմանալով լրագրողներից, նշել է, որ սուպերմարկետի աշխատակցուհին այդպես նախկինում էլ է վարվել, եւ նրա պահանջը պարզապես կատակ է եղել: