Կանանց վարորդական իրավունք տրամադրելու արգելքը հասարակությանը պաշտպանում է «չարիքից»: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի շեյխ Աբդելազիզ իբն Աբդալա աշ Շեյխը, հայտնում է Agence France-Presse-ը:
Մուֆթին հավելել է, թե դա «այն հացը չէ, որ պետք է մտահոգի հասարակությանը»: Կանանց համար մեքենա վարելու արգելքը ոչ պաշտոնապես գործում է 1990թ.-ից, սակայն այն ոչ մի կերպ գրանցված չէ սաուդյան օրենքներում, հաղորդում է Gazeta.ru-ն:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայում ոստիկանության աշխատակիցները տուգանել էին ավտոմարաթոնի 16 մասնակցուհիների: Կանանցից յուրաքանչյուրը ստիպված էր եղել վճարել 80 դոլար, հաղորդում է BBC-ն: Ոստիկանությունը կանանց ստիպել էր նաեւ «վարելուց հրաժարվելու» վերաբերյալ արձանագրություն ստորագրել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սաուդյան շեյխերը ցույց էին անցկացրել՝ ընդդեմ կանանց վարորդական իրավունք տրամադրելուն:




























