Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի առողջական վիճակը լավ չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Տիմոշենկոյի դստերը:
NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նոյեմբերի 25-ից հացադուլ է հայտարարել` վճռելով այդպես սատարել ցույց անող ուկրաինացիներին: Եվրաինտեգրման կողմնակիցներին ուղղված նամակում Տիմոշենկոն բոլորին կոչ էր արել Եվրոմայդան ստեղծել:
Ավելի վաղ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն Եվրամիությանը խնդրել էր Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել`առանց իրեն ազատելու պահանջի:




























