Զոլիտուդե թաղամասում Ռիգայի Maxima սուպերմարկետը կառուցած RE&RE ընկերության ներգրավված փորձագետները սխալներ են հայտնաբերել նրա շինարարական նախագծում, այս մասին է վկայում RE&RE-ի կայքի հաղորդագրությունը: Փորձաքննությունն իրականացրել են ճարտարագետներ Ալդիս Գրասմանիսը, Վալերի Վասիլիեւը եւ Դիձիս Ժիգուրսը, հաղորդում է Delfi.lv-ն:

Ըստ փորձագետների` առեւտրի կենտրոնի տանիքի փլուզման գլխավոր պատճառները շինարարության  նախագծում տեղ գտած կոպիտ խախտումներն են եղել՝ կոնստրուկցիայի ծանրաբեռնածության սխալ բաշխում, հենասյուների,  ինչպես նաեւ տանիքը ստորին հատվածին միացնող հանգույցի ոչ բավարար ամրություն: Այն պահանջվածից եռակի թույլ է եղել: