ԵՄ-ն պատրաստ է լրջորեն քննարկել Ուկրաինային տնտեսական աջակցություն ցուցաբերելը: Այս մասին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ հյտարարել է Լեհաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության համանախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին:

Նա ընդգծել է Ուկրաինայի հսկայական նշանակությունը ԵՄ  համար՝ ուշադրություն դարձնելով, որ Վիլնյուսում են հավաքվել ԵՄ անդամ-երկրների բոլոր առաջնորդները, այդ թվում՝ Անգելա Մերկելն ու Դեւիդ Քեմերոնը: Ընդ որում, նա ընդգծել է, որ դեռեւս տեղյակ չէ Ուկրաինայի նախագահի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի ու ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյի հանդպիպման արդյունքներից:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հնարավոր է, որ խոսքը ուկրաինական իշխանությունների որոշումը փոփոխելու մասին է, որպեսզի երկար ընդմիջում չլինի, քանի որ առաջիկա երկու տարիներին ԵՄ-ն, հետո էլ  Ուկրաինան զբաղված են լինելու ընտրություններով: