Բանգկոկում ցուցարարները ներխուժել են Թաիլանդի բանակի շտաբի տարածք, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:
Ռազմական օբյեկտի մուտքի մոտ գրեթե հազար մարդ է հավաքվել, որոնք պահանջում են վարչապետ Յինգլակ Չինավատի հրաժարականը: Ոմանք կարողացել են մագլցել պատնեշը եւ մտնել շտաբի տարածք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թաիլանդում նոյեմբերի 28-ին կառավարության կողմնակիցների ու ընդդիմադիրների բախման հետեւանքով երեք մարդ վիրավորվել էր:
Ցուցարարների նպատակը վարչապետի անհապաղ հրաժարականին հասնելն է, որը 2006թ. ռազմական հեղաշրջմամբ պաշտոնանկ արված նախկին վարչապետ Տաքսին Չինավատի կրտսեր քույրն է:





























