Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 11.01-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի «Կիեւյան» կամրջից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել «Հաղթանակ» կամրջի վրա:

ՃՈ աշխատակիցները կանխել են 32-ամյա Է. Շ.-ի ինքնասպանության փորձը: