Մոսկվայի բոլոր շրջաններում շուտով կհայտնվեն ազգամիջյան հարաբերությունների պատասխանատուներ, M24.ru-ին հայտնել է ազգամիջյան համագործակցության ղեկավարի առաջին տեղակալ Յուրի Նուժդինը:
«Մենք այժմ ձեւավորում են մարմին, որը կզբաղվի ազգամիջյան եւ միջկրոնական հարցերով: Կնշանակվեն պատասխանատուներ՝ համայնքայինից մինչեւ քաղաքային մակարդակի», - հայտարարել է Նուժդինը:
Համապատասխան դաշնային N 284 օրենքը ստորագրվել էր հոկտեմբերին: Սակայն թե գործնականում այն ինչպես կաշխատի եւ որքանով կօգնի ազգամիջյան հակասությունների նվազմանը, ցույց կտա ժամանակը:





























