Հոնգկոնգից Մակաո ուղեւորվող արագընթաց ջերմանավը բախվել է ինչ-որ ստորջրյա օբյեկտի: Միջադեպի արդյունքում տուժել է մոտ 80 մարդ, որոնցից վեցը լուրջ վնասվածքներ են ստացել: Ինչպես BBC-ին հաղորդել են Հոնգկոնգի կառավարության ներկայացուցիչները, ուրբաթ օրը ջերմանավը բախվել է ինչ-որ ստորջրյա օբյեկտի:
Նավում եղել է հարյուրից ավելի մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ նրանց թվում զոհվածներ չկան:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Հոնգկոնգում երկու ուղեւորատար նավերի բախվելու արդյունքում զոհվել էր 39 մարդ:





























