Իրեն «Լեռնային ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչող կազմակերպության ղեկավար Բայրամ Սաֆարովը տեղյակ չէ Ստամբուլում նախատեսվող հանդիպումից: Խոսքը Հայաստանի, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի ներկայացուցչուհիների ենթադրյալ հանդիպման մասին է:
Ինչպես հաղորդում է modern.az-ը, Սաֆարովը անտեղի է համարում հանդիպումն իր գլխավորած կազմակերպության հետ կապել, քանի որ ինքն առհասարակ տեղյակ չէ այդ հանդիպումից: Չնայած դրան՝ Սաֆարովը ողջունում է հանդիպման գաղափարը:
Հանդիպման անցկացման վերաբերյալ որոշումը դեռեւս չի կայացվել: Հիշեցնենք, որ նախօերին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել վերոհիշյալ հանդիպման մասին:
Ղարաբաղյան կողմը բազմիցս նշել է այդ ձեւակերպման անթույլատրելիության մասին: Ներկայումս հայկական կողմը հարցում է ուղարկել Բաքում՝ բացատրություններ պահանջելով ու սպասում է պատասխանին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-5 Ստամբուլում նախատեսվում է Հայաստանի, ԼՂ, Ադրբեջանի ներկայացուցիչ կանանց հանդիպումը:





























