Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան ԵՄ երկրների նախարարների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ հետաձգելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ուկրաինան զիջել է Ռուսաստանի ճնշմանը:
Twitter-ի իր միկրոբլոգում այսպիսի գրություն է թողել «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակից, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Ուկրաինացի նախարար Կոժարան մեզ հետ քննարկման ժամանակ հաստատեց, որ Ուկրաինան զիջել է Ռուսաստանի կողմից ուժեղ տնտեսական ճնշման ներքո»,-ասել է նա:





























